Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իմանալով դաժան ախտորոշման մասին՝ զույգն շտապել է կախարդական հարսանիք կազմակերպել

02:05, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Իմանալով դաժան ախտորոշման մասին՝ զույգն շտապել է կախարդական հարսանիք կազմակերպել

28-ամյա աղջիկն, ով կորցրել է քայլելու ունակությունն ընդամենն 8 շաբաթ առաջ, ամուսնացել է իր կյանքի սիրու հետ, երբ իմացել է, որ իրեն հաշված օրեր են մնացել ապրելու:

Բժիշկներն աղջկա մոտ հայտնաբերել են ողնաշարի 4-րդ աստիճանի քաղցկեղ: Մարտին Քիլմինեսփին մնացել է ապրելու ընդամենը 6-18 ամիս ժամանակ: Այդ պատճառով զույգը, որ հանդիպում է արդեն 12 տարի, որոշել է ինչքան հնարավոր է շուտ պսակադրվել: «Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն ինձ փրկում էին մոտալուտ մահվան մասին գորշ մտքերից»,- ասել է աղջիկը:

Իմանալով դաժան ախտորոշման մասին՝ զույգն շտապել է կախարդական հարսանիք կազմակերպել
Իմանալով դաժան ախտորոշման մասին՝ զույգն շտապել է կախարդական հարսանիք կազմակերպել

Ընդ որում, նրանք վաղուց միասին են և արդեն 2 երեխա ունեն: Առաջիկայում նրանք ամբողջ ընտանիքով մտադիր են մեկնել մեղրամիս վայելելու: «Ես զարմանահրաշ տղաներ ունեմ, ամուսին ու ընկերներ: Շուտով սկսելու եմ քիմիաթերապիայի կուրսեր անցնել, որպեսզի, որքան հնարավոր է, երկար ժամանակ լինեմ իմ սիրելիների կողքին: Ես կոչ եմ անում բոլորին՝ շտապեք իրականացնել ձեր երազանքները»,- ասել է Մարտինը:

12357 | 0
Facebook