Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գերմանիայում հսկայական դդմիկի պատճառով ոստիկանության հատուկ ջոկատ են կանչել

00:05, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Գերմանիայում հսկայական դդմիկի պատճառով ոստիկանության հատուկ ջոկատ են կանչել

Գերմանական Բրետտեն քաղաքի 81-ամյա բնակիչը ոստիկանություն է զանգել՝ հաղորդելով, որ իր այգում հայտնաբերել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի արկ: Շտապ ժամանած ոստիկաններն ու փրկարարներն անցել են գործի և պարզել, որ «արկը» ոչ այլ ինչ է, քան հսկայական դդմիկ՝ ցուկկինի տեսակի: Այն կշռել է մոտ 5 կգ, ունեցել է 40 սմ երկարություն և իրոք, շատ նման է եղել արկի:
     Հաղորդվում է նաև, որ բանջարեղենը միտումնավոր են նետել ծերունու այգի՝ դարպասի վրայով:

14682 | 0
Facebook