Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի Twitter-յան էջի արգելափակումը նախկին աշխատակցի վրեժ է եղել

16:05, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփի Twitter-յան էջի արգելափակումը նախկին աշխատակցի վրեժ է եղել
     Twitter ընկերությունը հետաքննություն է անցկացրել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-յան էջի արգելափակման հետ: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Թրամփի էջը, որին հետևում է մոտ 42 միլիոն մարդ, անհասանելի է եղել 11 րոպե:
     Թրամփի էջը գտնելու փորձերի ժամանակ գրվել է, որ տվյալ էջը գոյություն չունի:
     Սկզբնապես հաղորդվել էր, որ այն արգելափակվել է պատահաբար, և դա կապ չունի մարդկային գործոնի հետ: Սակայն դրանից հետո պարզվել է, որ արգելափակումն ընկերության նախկին աշխատակցի ձեռքի գործն է: Նա արգելափակել է Թրամփի էջը աշխատանքային վերջին օրը, հաղորդում է «Комсомольская правда»-ն:
6793 | 0
Facebook