Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խնդրել է Մակրոնին հեռախոսազրույց կազմակերպել Ռոհանիի հետ

11:40, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը խնդրել է Մակրոնին հեռախոսազրույց կազմակերպել Ռոհանիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է հեռախոսազրույց կազմակերպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ մասին գրել է Washington Post-ը` իր աղբյուրներին հղումով:

Պարբերականի տվյալներով` երկխոսություն կազմակերպելու փորձերը նախաձեռնվել են սեպտեմբերի 19-ին, երբ բոլոր երեք ղեկավարները գտնվել են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում: Նման խնդրանքով Մակրոնին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Իրանի ներկայացուցիչները նույն օրը պատասխանել են ֆրանսիական պատվիրակությանը, որ չեն հավատում առաջարկի լրջությանը:

6895 | 0
Facebook