Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը վերսկսել է ռուսաստանցիներին վիզաների տրամադրման գործընթացը

10:25, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը վերսկսել է ռուսաստանցիներին վիզաների տրամադրման գործընթացը

Ռուսաստանում գործող ամերիկյան բոլոր հյուպատոսությունները վերսկսել են ռուսաստանցիներին վիզաների տրամադրման գործընթացը, որ դադարեցվել էր ընթացիկ տարվա օգոստոսին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
     Հարկ է նշել, սակայն, որ Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգիի և Վլադիվոստոկի դիվանագիտական հաստատություններն ամերիկյան անցագրեր կտրամադրեն միայն այն քաղաքացիներին, ովքեր հյուպատոսության աշխատակիցների հետ հարցազրույց չեն անցնելու:
     Մոսկվայում ԱՄՆ դեսպանության մամուլի խոսնակ Մարիա Օլսոնը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կվերականգնվի սահմանափակ ծավալով: Փաստաթղթեր կարող են ձևակերպել այն դիմումատուներն, ովքեր ավելի վաղ արդեն ստացել են ամերիկյան վիզաներ և պատրաստվում են թարմացնել դրանք, նաև նրանք, ում նախկին վիզայի ժամկետը լրացել է առնվազն 1 տարի առաջ:

6686 | 0
Facebook