Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին

10:05, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է առաջաիկայում ՝ Վիետնամում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովի ժամանակ հանդիպի ՌԴ նախագահ Վկադիմիր Պուտինի հետ:
     «Դա շատ կարևոր այցելություն է: Մենք, հնարավոր է՝ հանդիպենք Պուտին իհետ»,- ասել է Թրամփը:
     Ըստ նրա՝ Ռուսաստանը կարող է աջակցել ԱՄՆ-ին Սիրիայի և Կորեական ճգնաժամերի լուծման հարցում: Թրամփը նաև նշել է, որ ինքն ու Պուտինը պետք է բանակցեն Ուկրաինայի շուրջ:
     Նշենք, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 6-11-ը:

6245 | 0
Facebook