Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայի Գերագույն դատարանն սպառնում է ձերբակալել Պուչդեմոնին

17:25, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Իսպանիայի Գերագույն դատարանն սպառնում է ձերբակալել Պուչդեմոնին
     Եթե Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չներկայանա իսպանական դատարան, նրա ձերբակալության մասին հրաման կարձակվի: Այս մասին, ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, ասել է Իսպանիայի Գերագույն դատարանի ղեկավար Կառլոս Լեսմեսը:
     Կատալոնիայի՝ լիազորություններից զրկված նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, ով այժմ գտնվում է Բելգիայում, անտեսել էր դատարան ներկայանալու պահանջը:
     «Եթե նա չհայտնվի դատարան, ապա Իսպանիայում կամ ԵՄ ցանկացած այլ երկրում նրան ձերբակալելու հրաման կտրվի»,- ասել է Լեսմեսը:
     Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի գլխավոր դատախազությունը դատական հայցեր էր ներկայացրել Կատալոնիայի նախկին ղեկավարության դեմ, նրանք մեղադրվում են ապստամբության, պետական համակարգը փոխելու կոչերի և պետական միջոցները վատնելու համար:
     Ըստ իսպանական օրենսդրության՝ ապստամբություն կազմակերպելու համար նրանց մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
7800 | 0
Facebook