Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5 տարում աշխարհում 530 լրագրող է սպանվել

17:20, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
5 տարում աշխարհում 530 լրագրող է սպանվել

Միայն 2012-2016թթ. ողջ աշխարհում 530 լրագրող է սպանվել, իսկ 2006թ. հետո՝ 930: Լրագրողների դեմ հանցավորության անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ նման տվյալներ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: (Լրագրողների դեմ հանցավորության անպատժելիության դադարեցման միջազգային օրը նշվում է նոյեմբերի 2-ին՝ ի հիշատակ 2013թ. այս օրը Մալիում ֆրանսիացի 2 լրագրողի սպանության):
     «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ 2017թ. առաջին 10 ամիսներին լրատվամիջոցների 47 ներկայացուցիչ է սպանվել: Սպանության դեպքերից 10-ից 9-ի դեպքում հանցագործությունն անպատիժ է մնացել:
     Ամենամեծ սպառնալիքի տակ են, այսպես կոչված, քաղաքացիական լրագրողները, ովքեր հրապարակումներ կամ նյութեր են ներկայացնում այն տարածաշրջաններից, որտեղ սովորական ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն համարձակվում այցելել:
     Ըստ ՄԱԿ-ի՝ 2012թ. ամենավտանգավոր տարածաշրջանը համարվում են Արաբական թերակղզին է՝ նախ և առաջ Սիրիայում, Իրաքում և Եմենում հակամարտությունների ֆոնին:

7612 | 0
Facebook