Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Յուրաքանչյուր 7 րոպեում աշխարհում մեկ երեխա է սպանվում. ՅՈՒՆԻՍԵՖ

14:00, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Յուրաքանչյուր 7 րոպեում աշխարհում մեկ երեխա է սպանվում. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 7 րոպեում աշխարհում բռնի մահով մեկ երեխա է մահանում: Միայն 2015թ. բռնության հետևանքով 20 տարեկանից ցածր մոտ 119 հազար երեխա և անչափահաս է մահացել: Սպանված երեխաների մոտ կեսը Լատինական Ամերիկայից է: Մերձավոր Արևելքում հակամարտությունների գոտիներում 10-19 տարեկան երեխաների երկու երրորդը բռնության զոհ դառնալու ռիսկի տակ է գտնվում:
     ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ 2-4 տարեկան մոտ 300 միլիոն երեխա պարբերաբար ֆիզիկական և վերբալ բռնության է ենթարկվում ծնողների և նրանց փոխարինող մարդկանց կողմից, իսկ 15-19 տարեկան մոտ 15 միլիոն աղջիկ առնվազն մեկ անգամ սեռական բռնության է ենթարկվում:
     Աշխարհում դպորցական տարիքի բոլոր երեխաների մոտ կեսը (732 միլիոն) ապրում է երկրներում, որտեղ արգելված չեն դպրոցներում ֆիզիկական պատիժները: Միայն 59 երկրում են գործում առանց բռնության կիրառման դաստիարակության օրենքները:

7131 | 0
Facebook