Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Վիտամին D-ի պահանջն ամենից շատ զգում են սուրճ և սև թեյ օգտագործողները

01:10, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Վիտամին D-ի պահանջն ամենից շատ զգում են սուրճ և սև թեյ օգտագործողները
     Գիտնականները հայտնել են, թե ինչով է վիտամին D-ն օգտակար մարդու օրգանիզմի համար և ինչի կարող է հանգեցնել դրա պակասը: Ինչպես հայտնի է, վիտամին D-ն անհրաժեշտ է օրգանիզմին ոսկորների բնականոն աճի և ձևավորման համար:
     Վիտամին D-ն այն միակ վիտամինն է, որը կարող է հագենալ արևի լույսի ազդեցության միջոցով: Սակայն կարելի է օգտագործել նաև սննդի միջոցով: Օրինակ, դա կարող է լինել սաղմոնը, ձողաձուկը, պանիրը, կարագը, թթվասերը, ձուն, լյարդը:
     Այս վիտամինի պակասը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում դեպրեսիվ խանգարումների զարգացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաճախ դուրս գալ փողոց, հատկապես, արևոտ օրերին:
     Ի դեպ, վիտամին D-ի պահանջն ամենից շատ զգում են սուրճ և սև թեյ օգտագործողները:
| | |
24079 | 0
Facebook