Jeep ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Wrangler ամենագնացը: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 29-ին:
Նոր Wrangler-ը պահպանել է թափքի հանովի հարթակները, դռները և դիմային ապակին: Արտաքնապես մեքենան նման է իր նախորդին: Մեքենան ստացել է ֆիրմային ջերմափոխանակիչի ցանց, օդափոխման անցքերով թափք, կլոր լուսարձակներ և քառակուսի լապտերներ:
Նոր սերնդի Wrangler-ի տեխնիկական բնութագրերը դեռևս հայտնի չեն: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այն կունենա 2.0 լիտրանոց տուրբոշարժիչ՝ 373 ձիաուժ հզորությամբ:
Ակնկալվում է, որ կթողարկվի նաև Wrangler-ի հիբրիդային տարբերակը: