Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձագետները կանխատեսել են Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպման թեմաները

14:10, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Փորձագետները կանխատեսել են Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպման թեմաները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ով պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, հանդիպում կունենա իսլամական հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: Ենթադրվում է, որ երկու երկրների առաջնորդները կգնահատեն Սիրիայի իրավիճակը, իրանական միջուկային ծրագիրն ու երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր կքննարկեն:
     Ակնկալվում է նաև Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում: RT-ն ներկայացրել է մի շարք փորձագետների կարծիքներ, ովքեր կանխատեսել են, թե ինչպես կազդի հանդիպումը տարածաշրջանի իրավիճակի վրա:
     Փորձագետներն առաջին հերթին նշել են ռուս-իրանական ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցները կողմից Ռուսաստանի վրա ճնշումների և «միջազգային մեկուսացման» փորձերի ֆոնին Մոսկվայի և Թեհրանի համագործակցության անհրաժեշտությունը: Վերլուծաբանների խոսքով՝ առաջին պլան դուրս կգան Սիրիայում ռուս-իրանական համագործակցության շուրջ բանակցությունները:
     Չեն շրջանցվի նաև տնտեսական համագործակցության հեռանկարները: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն անցած տարի աճել է 70%-ով: Ըստ փորձագետների՝ կքննարկվի նաև տրանսպորտային համագործակցությունը, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» միջանցքի ծրագիրը, որով նախատեսվում է 1700 կմ երկարությամբ տրանսպորտային ճանապարհ ստեղծել: Այն Իրանի միջով Հնդկաստանն ու Ադրբեջանը կմիացնի Ռուսաստանին և Եվրոպային:
     Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին ևս մեկ գործոն է միավորում. վերջինները լուրջ խաղացողներ են նավթի և գազի շուկայոմ:
     Ակնկալվում է նաև, որ կկայանա Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումը: Ավանդաբար երկու առաջնորդների միջև բանակցությունների թեմա կդառնան տնտեսական և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
     «Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ակտիվ համագործակցում Երևանի հետ»,- նշել են փորձագետները:

5048 | 0
Facebook