Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպում իտալական արտադրության ականներ են հայտնաբերվել

13:45, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Հալեպում իտալական արտադրության ականներ են հայտնաբերվել
     Սիրիացի ականազերծողներն Ում Ադաս գյուղի և Հալեպին հարակից տարածքի ականազերծման ժամանակ իտալական արտադրության ականներ են հայտնաբերել, հաղորդում է ТАСС-ը:
     «Դրանցում որպես պայթուցիկ նյութ կիրառվել է С-4-ը, այն տրոտիլից առավել հզոր է»,- հայտնել է ականազերծողների բաժնի հրամանատարը: Նա նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 30 ական:
     Հաղորդվում է նաև, որ ինքնաշեն ականներ են հայտնաբերվել: Օգոստոսի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ԴԱԻՇ-ի գրոհայիններից Հալեպի ազատագրման մասին:
     Ծայրահեղականները քաղաքը վերահսկում էին արդեն 3 տարի:
4882 | 0
Facebook