Ցանցահենները գողացել են հարավկորեական ռազմանավերի և սուզանավերի գաղտի գծագրեր: Հարավային Կորեայի իշխանությունները կասկածում են, որ դա հյուսիսկորեական ցանցահենների ձեռքի գործն է: Այս մասին գրում է Sky News լրատվականը՝ հղում անելով հարավկորեացի պաշտոնյաներին:
Ցանցահենները մուտք են գործել Daewoo Shipbuilding նավաշինարարական ընկերության համակարգիչներ՝ հափշտակելով 40 հազար փաստաթուղթ: Այդ փաստաթղթերից շուրջ 60-ը վերաբերել է ռազմանավերի և այլ սպառազինությունների գաղտնի գծագրերին: