Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում սերիական մարդասպան է կալանավորվել. նրա բնակարանում 9 մարդու մասնատված դի է հայտնաբերվել

19:05, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Ճապոնիայում սերիական մարդասպան է կալանավորվել. նրա բնակարանում 9 մարդու մասնատված դի է հայտնաբերվել

Ճապոնիայի Ձամա քաղաքում սերիական մարդասպան է կալանավորվել: 27-ամյա Տաքհիրո Սիրաիսի բնակարանում 9 մարդու՝ 8 կնոջ և 1 տղամարդու մասնատված դի է հայտնաբերվել: Մասնատված մարմինները մարդասպանը պահել է սառնարանում՝ թաքցնելու համար դրանց վրա կատուների զուգարանների մեջ լցվող նյութ լցնելով:
     Ոստիկանությունը հանցագործին հայտնաբերել է 23-ամյա աղջկա՝ անհայտ կորչելու գործի քննության ընթացքում: Սիրաիսի հետ աղջիկը ծանոթացել է սոցցանցերից մեկում: Մինչ այդ աղջիկը Twitter-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ կյանքից միասին հեռանալու համար ընկեր է փնտրում:

Տեսահսկման սարքերն ամրագրել են, թե ինչպես է աղջիկը Սիրաիսի հետ անցնում իր տան մոտակայքում գտնվող երկաթգծի կայարանով: Տղամարդը խոստովանել է առնվազն մեկ սպանության մասին: Ոստիկաններն առգրավել են սղոց, որով ոճրագործն իր լոգասենյակում մասնատել է իր զոհերի մարմինները:

10163 | 0
Facebook