Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայի կառավարության կեսը պաշտոնանկ արվելուց հետո շարունակում է աշխատել

15:25, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնիայի կառավարության կեսը պաշտոնանկ արվելուց հետո շարունակում է աշխատել
     Կատալոնիայի կառավարության կեսը չի ճանաչել աշխատանքից ազատումն ու շարունակում է աշխատել: Այս մասին BBC-ին հայտնել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության ղեկավար Ալֆրեդ Բոշը: Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնն ու աշխատակիցների կեսը մեկնել են Բելգիա, մյուս կեսը շարունակում է սովորականի պես աշխատել:
     «Ընդհանուր առմամբ մենք չենք ընդունում իսպանական կառավարության ռեպրեսիվ միջոցները: Կատալոնիայի կառավարությունն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, և նրա ներկայացուցիչները մեզ համար մնում են տարածաշրջանի միակ օրինական ղեկավարները»,- ասել է Բոշը:
     Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի կառավարության և խորհրդարանի լուծարման, ինչպես նաև դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշում է ընդունել:
7286 | 0
Facebook