Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Բելառուսը հակաօդային պաշտպանության միասնական համակարգ են ստեղծում

15:05, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանն ու Բելառուսը հակաօդային պաշտպանության միասնական համակարգ են ստեղծում
     ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Միութենական պետության արտաքին տարածի համատեղ պահպանման և Ռուսաստանի և Բելառուսի հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը, հաղորդում է Росбалт-ը:
     Համաձայնագրում ասվում է, որ հռչակագրի վավերացումը պատասխանում է Ռուսաստանի շահերին, քանի որ այն կխթանի ռազմական համագործակցության հետագա զարգացմանը, խաղաղության ամրապնդմանն ու կողմերի անվտանգությանը:
     Միևնույն ժամանակ Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Բելառուսի զորքերի տարածաշրջանային խմբավորման տեխնիկական համատեղ ապահովման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2016թ. նոյեմբերի 2-ին Մինսկում:
5135 | 0
Facebook