Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի խորհրդականը ստել է՝ կապված ռուսական կապերի հետ

12:05, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Թրամփի խորհրդականը ստել է՝ կապված ռուսական կապերի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական քարոզարշավի խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը ստել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կապված ռուսական կապերի հետ, հաղորդում է BBC-ն:
     Պապադոպուլոսը խոստովանել է, որ բանակցությունները տեղի են ունեցել, երբ նա աշխատել է Թրամփի մոտ, և ոչ ավելի վաղ, վկայում են դատական փաստաթղթերը: Պապադոպուլոսի դեմ մեղադրանքներն առաջինն են: Նրա դեմ մեղադրանքներ է ներկայացրել Թրամփի քարոզարշավի և Ռուսաստանի միջև կապերը հետաքննող փաստաբան Ռոբերտ Մյուլերը:
     Ընդ որում, BBC-ն նշում է, որ Թրամփի քարոզարշավի մենեջեր Փոլ Մանաֆորթն իրեն մեղավոր չի ճանաչել փողերի լվացման համար՝ կապված 2016թ. ընտրությունների հետ:

6674 | 0
Facebook