Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում հիվանդի ստամոքսից ավելի քան 600 հատ մեխ են հանել

11:25, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում հիվանդի ստամոքսից ավելի քան 600 հատ մեխ են հանել

Հնդկաստանում վիրաբույժները հոգեական խանգարում ունեցող հիվանդի ստամոքսից ավելի քան 600 մեխ են հանել: Այդ մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը:
     Բացառիկ վիրահատությունն իրականացրել են Կալկութայի բժշկական քոլեջներից մեկի բժիշկները: Վիրաբույժ Սիդդհարթհի Բիսվասի խոսքով՝ հիվանդի ստամոքսը բառացիրոեն լցված է եղել մեխերով: Ստամոքսը բոլոր մեխերից մաքրելու համար բժիշկները հզոր մագնիս են կիրառել:
     «Նա հոգեկան խանգարմամբ է տառապում և ձեռքի տակ հայտնված ցանկացած իր կուլ տալու սովորություն ունի: Բայց մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ ստամոքսում այդքան մեխ կտեղավորվի»,- լրագրողներին ասել է հիվանդի հարազատներից մեկը:

6726 | 0
Facebook