Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն առանց Կոնգրեսի համաձայնության կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել

10:55, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն առանց Կոնգրեսի համաձայնության կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի իրավիճակում կարող է առանց Կոնգրեսի համաձայնության կանխարգելիչ միջուկային հարված հասցնել:
     Մեթիսը հանդես է եկել նման հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:
     «Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ երկիր պատրաստվում է ԱՄՆ-ի ուղղությամբ միջուկային հարված հասցնել, և հարվածն անխուսափելի է, ապա ես կարող եմ նման իրավիճակ պատկերացնել… Կարծում եմ, որ Կոնգրեսի կողմից վերահսկողությունը պետք չէ հավասարեցնել օպերատիվ ղեկավարման»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
     Նա որևէ կոնկրետ երկիր չի նշել, սակայն լսումների ժամանակ այդ պահին քննարկվում էր Հյուսիսային Կորեայի դեմ հակազդեցությունը:

6712 | 0
Facebook