Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայի կառավարությանն իրերը հավաքելու համար մի քանի ժամ են տվել

16:50, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնիայի կառավարությանն իրերը հավաքելու համար մի քանի ժամ են տվել
     Իսպանիայի վարչապետի հրամանով լուծարված կատանոլական կառավարության անդամներին ժամեր են տվել, որպեսզի հավաքեն իրերն ու հեռանան: Այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Հուան Իգնասիո Սոիդան:
     «Մենք նրանց մի քանի ժամ ենք տվել, որպեսզի հավաքեն անձնական իրերը, որից հետո նրանք չեն կարողանա մնալ շենքում»,- ասել է նա:
     Իսպանիայի ներքին գործերի նախարարը բոլոր հեռացվածներին խելամտության կոչ է արել և հիշեցրել, որ դեկտեմբերի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, հաղորդում է «Российская газета»-ն:
4639 | 0
Facebook