Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է մարզադաշտ այցելել

00:10, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է մարզադաշտ այցելել

2018թ. Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրվի մարզադաշտեր այցելել, հաղորդում է BBC-ին: Սակայն սահմանափակման վերացումը կլինի միայն 3 քաղաքում՝ Էր Ռիադում, Ջիդեյում և Էդ Դամամեում: Այս քաղաքների մարզադաշտերում ռեստորaններ կկառուցվեն և կլինեն էկրանային վահանակներ՝ ընտանիքով այցելողների համար: Մինչ այժմ Սաուդյան Արաբիայում մարզադաշտ այցելելու իրավունք ունեցել են միայն տղամարդիկ:
     Վերլուծաբանները նշում են, որ թագավորության նոր որոշումը երկրի պահպանողական հատվածի զայրույթը կհարուցի: Վերջիններն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, երբ նախորդ ամիս կանայք ներկա էին գտնվել Սաուդյան Արաբիայի օրվան նվիրված տոնակատարությանը, որn անց էր կացվել Էր Ռիադի մարզադաշտում:

7737 | 0
Facebook