Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինչո՞ւ է ողջ աշխարհը գնում ռուսական С-400 համակարգերը». Süddeutsche Zeitung

14:05, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
«Ինչո՞ւ է ողջ աշխարհը գնում ռուսական С-400 համակարգերը». Süddeutsche Zeitung

Ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի պահանջարկն այնքան մեծ է, որ նույնիսկ արտադրող ընկերությունը հայտարարում է` այդ համակարգերի արտադրության հնարավորությունն անսահմանափակ չէ, գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը:
     Պարբերականը հիշեցնում է, որ կես տարի առաջ հայտնի է դարձել Չինաստանին С-400-ների վաճառքի շուրջ գործարքի մասին: Դրանից առաջ համակարգերի մատակարարման շուրջ Ռուսաստանը համաձայնության էր եկել «սպառազինվող Հնդկաստանի» հետ:
     Անցած շաբաթ ևս 2 խոշոր գործարք է կնքվել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ: Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինի խոսքով՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար մի ամբողջ հերթ է գոյացել. իրենց հետաքրքրվածությունն են հայտնել Հարավարևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում և մի շարք այլ երկրներում:
     Հոդվածի հեղինակը բացատրում է, թե ինչով է գործարքը ձեռնտու Թուրքիային. լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան հասկացնել է տալիս, որ հրաժարվում է ամերիկյան ռազմական օգնությունից:
     «ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ՝ Հունաստանն, արդեն գնել է ռուսական С-300 հրթիռները, սակայն շատ ավելի աննկատ, քան այսօր Թուրքիան»,- նշում է Süddeutsche Zeitung-ը:

5499 | 0
Facebook