Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադրիդը՝ Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնի ապագայի մասին

12:25, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Մադրիդը՝ Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնի ապագայի մասին

Իսպանիայի Արտաքին գործերի նախարար Ալֆոնսո Դասթիսը անդրադարձել է Կատալոնիայի՝ պաշտոնանկ արված առաջնորդ Կառլես Պուչդեմոնի ապագային: Նա նշել է, որ Պուչդեմոնը կարող է մասնակցել դեկտեմբերին նշանակված արտահերթ ընտրություններին, եթե, իհարկե, մինչ այդ նա բանտում չհայտնվի: Այս մասին հաղորդում է BBC-ին՝ նշելով, որ Դասթիսը նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ, երբ Բարսելոնում բազմահազարանոց ցույց էր՝ ի պաշտպանություն Իսպանիայի տարածքային ամբողջականության:
     «Մենք չենք վերացնում Կատալոնիայի ինքնիշխանությունը, մենք վերականգնում ենք այն»,- հայտարարել է արտգործնախարարը:
     Հավելենք, որ ավելի վաղ Կատալոնիայի առաջնորդ Պուչդեմոնը հայտարարել է, որ չի ընդունում Մադրիդի՝ իրեն պաշտոնանկ անելու մասին որոշումը: Իսկ Կատալոնիայի փոխնախագահ Ուրիօլ Ժունկերեսն, ում Մադրիդը ևս պաշտոնանկ է արել, ասել է, որ կտալոնական ժեներալիտետի ղեկավարը շարունակում է մնալ Կառլես Պուչդեմոնը, ու նա չի լքի իր պաշտոնն այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները չեն որոշել այլ ղեկավար ունենալ:

Նշենք, որ Բելգիայի իշխանություննրն ավելի վաղ հայտարարել են, որ հնարավոր է՝ քաղաքական ապաստան տրամադրեն Պուչդեմոնին:

3945 | 0
Facebook