Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ջիգարխանյանին հայ ընկերներն են հիպնոսացրել». Մալախով

11:25, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
«Ջիգարխանյանին հայ ընկերներն են հիպնոսացրել». Մալախով

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Արմեն Ջիգարխանյանի սկանդալային ամուսնալուծությունից: Իրավիճակին ծանոթ հոգեբանը ենթադրել է, որ 82-ամյա արտիստը կարող է գտնվել նեյրոլեզվաբանական ծրագրավորման ազդեցության տակ:
     Այդ վարկածը հնչեցրել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը «Սթարհիթ» ամսագրի էջերում: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանին կարող էին հիպնոսացնել նրա հայ ընկերները:
     «Այդ իսկ պատճառով Ջիգարխանյանի թատրոնում հայտնվել են հաշիվներ, որոնց միջոցով, իբր, փողեր են լվանում»,- ենթադրել է հեռուստահաղորդավարը:
     Նա հավելել է, որ այդ փաստի ուսումնասիրությամբ արդեն զբաղվում են դատախազության աշխատակիցները:

7344 | 1
Facebook