Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացիների ավելի քան 50%-ը դժգոհ է երկրի նախագահից

10:00, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Ամերիկացիների ավելի քան 50%-ը դժգոհ է երկրի նախագահից

ԱՄՆ քաղաքացիների մոտ 58%-ը դժգոհ է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունից: Այդ է վկայում ամերիկյան The Wall Street Journal պարբերականի և NBC հեռուստաալիքի անցկացրած հարցումը, որի արդյունքները հրապարակվել են երեկ:
     Հարցման համաձայն՝ Թրամփի գործունեությունը դրական են գնահատել հարցվածների 38%-ը: Ինչպես նշում են սոցիոլոգները, սա նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփին աջակցություն հայտնելու նվազագույն ցուցանիշն է: Նախկին նվազագույն ցուցանիշը կազմել է 39%:
     Եթե հաշվի առնվի միայն դեմոկրատների կարծիքն, ապա Թրամփից դժգոհների ցուցանիշը կհասնի 89%-ի: Հանրապետականների գերակշիռ մեծամասնությունը՝ մոտ 81%-ը, աջակցում է նախագահի գործունեությունը:

4082 | 0
Facebook