Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճապոնիայի իրավապահներն ապշել են՝ տեսնելով, թե ով է 8 տարի շարունակ կողոպուտներ իրականացնող «նինձյան»

01:10, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Ճապոնիայի իրավապահներն ապշել են՝ տեսնելով, թե ով է 8 տարի շարունակ կողոպուտներ իրականացնող «նինձյան»

8 տարի շարունակ «հենսայի նինդյա» անունն ստացած այս գողը կողոպտել է Օսակայի բանկերը, խանութներն ու տները՝ մնալով անորսալի: 2009 թվականի մարտ ամսից ի վեր նա իրականացրել է ավելի քան 254 կողոպուտ՝ ընդհանուր առմամբ հափշտակելով 29 միլիոն յեն: Ոստիկանությանը միայն հայտնի է եղել այն, ինչ ամրագրել են տեսախցիկները՝ ոտքից գլուխ սևազգեստ տղամարդ, ով չափազանց ճարպիկ է, տիրապետում է փարքուրի հնարքներին, կարողանում է մի ակնթարթում մագլցել բարձր պատերի վրայով ու անցնել շատ նեղ անցքերով:

Այս տարվա հունիսին ոստիկանությանը վերջապես հաջողվել է հետապնդել նրան՝ փողոցային տեսախցիկների միջոցով: «Նինձյան» փախչելիս է եղել հերթական կողոպուտի վայրից: Նա հասել է բնակեցված մի շինություն, որտեղ, ինչպես հետո պարզվել է, նա թաքցրել է իր գողոնը, հագուստներն, ինչպես նաև՝ պատրաստվել հաջորդ կողոպուտներին:

Նրան բռնելուց հետո ոստիկանները մնացել են ապշահար: Իրենց ենթադրած ճարպիկ երիտասարդը, պարզվել է, 74-ամյա Միցուակի Տագինավան է, ով երկար ժամանակ գործազուրկ է եղել և գողություն է արել, քանի որ չի սիրել աշխատել: Բացի այդ, միշտ վստահ է եղել, որ երբեք չի բռնվելու:

12074 | 0
Facebook