Շվեդիայի փրկարարներն օգնել են ռուս նավաստուն դուրս պրծնել անմարդաբնակ կղզուց, որտեղ նա հայտնվել էր իր նավի խորտակումից հետո: Մեծ Լունդշեր կղզում հայտնված տղամարդը փրկարարների ուշադրությունը գրավելու համար գետնին մամուռով գրել էր «HELP» բառը:
Հայտնի է, որ 30-ամյա ռուս տղամարդն, ով հիանալի նավաստի է, Ստոկհոլմում ձեռք է բերել առագաստանավ, որով մտադրված է եղել հասնել Իսպանիա: Երկուշաբթի օրը նա մեկնել է ճամփորդության, իսկ հարազատների հետ վերջին անգամ կապ է հաստատել երեքշաթի գիշերը: Չորեքշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը Շվեդիայի օդային և ջրային փրկարարները որոնել են տղամարդուն, ուրբաթ առավոտյան գտել են նավի մնացորդներն, իսկ օրվա երկրորդ կեսին՝ նաև նրան: