Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիի մայրաքաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի

13:40, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Սոմալիի մայրաքաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի

Ինչպես հայտնի է, երեկ պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկում: Ըստ «Սինհուա» լրատվականի, վերջին տվյալներով պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Ոստիկանությունը պայթյունից այրված հյուրանոցից 30 մարդու է հանել, որոնց թվում է նաև 1 նախարար:
     Հաղորդվում է, որ մահապարտը պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան պայթեցրել է հյուրանոցի մոտակայքում: Նշվում է, որ հյուրանոցը գտնվել է նախագահական նստավայրի հարևանությամբ:
     Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Աշ Շաբաբ» կազմավորումը, որ սերտ կապեր ունի «Ալ Քաիդա»-ի հետ:

7905 | 0
Facebook