Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում թալիբների հետ բախման հետևանքով 13 ոստիկան է մահացել

14:30, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Աֆղանստանում թալիբների հետ բախման հետևանքով 13 ոստիկան է մահացել

Աֆղանստանի Քունդուզ նահանգում «Թալիբան» գրոհայինների հետ բախումների հետևանքով ոստիկանության 13 աշխատակից է սպանվել: Այս մասին հայտնում է Pajhwok լրատվականը:
     Բախումները տեղի են ունեցել Հադբանդ շրջանում: Շրջանի ղեկավար Հայաթուլա Ամիրին հայտնել է, որ գրոհայինները ոստիկանական հաստատության վրա հարձակում են գործել առավոտյան ժամը 3-ին: Շենքում 14 ոստիկան է եղել. մեկը փախել է, մնացած 13-ն՝ սպանվել:

7778 | 1
Facebook