Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Բիլ Գեյթսը դարձյալ իր տեղը զիջել է Amazon-ի ղեկավարին

11:40, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Բիլ Գեյթսը դարձյալ իր տեղը զիջել է Amazon-ի ղեկավարին

Ամերիկյան Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը դարձյալ առաջ է անցել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից՝ դառնալով ամենահարուստ մարդն աշխարհում:

2017-ի 3-րդ եռամսյակում նրա ղեկավարած ընկերության եկամուտը գերազանցել է Ուոլ Սթրիթի վերլուծաբանների բոլոր կանխատեսումները, ինչի շնորհիվ Բեզոսի հարստությանը գումարվել է ևս 6.24 մլրդ դոլար: CNBC-ի և Bloomberg Billionaires-ի համատեղ հաշվարկների համաձայն՝ այժմ Բեզոսն ունի ավելի քան 90 մլրդ դոլար, ինչը պայմանավորված է Amazon-ի արժեթղթերի գնի կտրուկ աճով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բեզոսը ճանաչվում է աշխարհի ամենահարուստ մարդը: Այս տարվա հուլիսի 27-ին նա առաջին անգամ ճանաչվել էր ամենահարուստ մարդը, սակայն դա տևել էր ընդամենը 1 օր:

8445 | 0
Facebook