Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենի աշխարհազորայիններն սպառնացել են ռմբակոծել ԱՄԷ-ի մայրաքաղաքը

12:10, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Եմենի աշխարհազորայիններն սպառնացել են ռմբակոծել ԱՄԷ-ի մայրաքաղաքը

Եմենի հուսիթ ապստամբներն սպառնացել են ռմբակոծել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին: Այդ մասին Al Sumaria հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալյամը:

«Աբու Դաբին մեր առանցքային ռազմական թիրախն է և մեր բալիստիկ հրթիռների նշանակետը»,- ասել է Սալյամը:
     Նրա խոսքով՝ հուսիթները նաև մտադիր են ընդլայնել Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական գործողությունները:
     Շաբաթ օրը հուսիթները հրթիռային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի սահմանամերձ Նաջարա մարզկենտրոնի վրա: Հրթիռակոծությունը հաջորդել է սաուդյան արքայազնի հայտարարությանը, որում նա նշել է շիա աշխարհազորայինների դեմ ռազմական գործողությունները շարունակելու մտադրության մասին:

4824 | 1
Facebook