Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին լքում է իր պաշտոնը

10:35, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին լքում է իր պաշտոնը

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, ով այդ պաշտոնում է 2005-ից, տարածքային խորհրդարանին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ նոյմբերին՝ իր մանդատի լրանալուց հետո, կլքի Քրսդտանի ղեկավարի պաշտոնը:
     Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարել է Բարազնիի խորհրդական Հեմին Հավրամին: Հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդարանը 2 անգամ երկարաձգել է Բարզանիի պաշտոնավարման ժամկետը: «Նախագահ Բարզանին հրաժարվել է երկարաձգել մանդատը կամ էլ փոփոխություններ մտցնել գործող օրենսդրությունում: Համապատասխան նամակը նա ուղարկել է խորհրդարան»,- ասվում է հայտարարության տեքստում:
     Սպասվում է, որ Քրդստանի խորհրդարանն այսօր կքննարկի Բարզանիի ուղերձը: Նշվում է, որ ուղերձում քաղաքական գործիչը նշել է իր լիազորությունների բաշխման ծրագիրը. այն կկիսվի կառավարության և խորհրդարանի միջև:

8113 | 0
Facebook