Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը քաղաքական գովազդի համար նոր կանոններ է սահմանում

16:25, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Facebook-ը քաղաքական գովազդի համար նոր կանոններ է սահմանում

Facebook ընկերությունը հայտարարել է փոփոխությունների մասին, որոնք պետք է առավել թափանցիկ դարձնեն սոցցանցում քաղաքական գովազդը: Ավելի վաղ ընկերությունը քննադատության էր արժանացել Ռուսաստանի հետ կապ ունեցող քաղաքական բնույթի 3 հազար գովազդային հայտարարությունների մասին հաղորդագրություններից հետո:
     Գովազդատուները պետք է ավելի շատ տեղեկություն տրամադրեն: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
     «Դուք հնարավորություն կունենաք տեսնել, թե որքան է վճարել գովազդատուն, ովքեր են դիտել այդ գովազդն ու քանի դիտում է ունեցել գովազդը»,- գրել է Ցուկերբերգը:
     Ընկերությունը մտադիր է նաև մի քանի հազար մոդերատոր վարձել քաղաքական գովազդների հայտնաբերման համար:

7455 | 0
Facebook