Սննդաբանները հիմնավորել են, թե ինչու է դդումը համարվում երիտասարդացնող լավագույն միջոցներից մեկը: Դրանում պարունակվող միկրոէլեմենտները մաքրում են անոթները վնասակար խոլեստերինից: Դրանք օգնում են նաև սթրեսներից հետո վերականգնել մաշկը:
Բացի այդ, ցածր կալորիականության շնորհիվ այն խորհուրդ են տալիս ավելորդ քաշ ունեցողներին:
Դդումը կարելի է օգտագործել հում վիճակում, ինչպես նաև դրանից հյութ պատրաստել: Մաշկի երիտասարդացման համար դդմից դիմակներ են պատրաստում: Դրանք զգալի արդյունք են ցույց տալիս առաջին իսկ օգտագործումից հետո: