Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բիլ Գեյթսը կարող է զրկվել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից

15:50, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Բիլ Գեյթսը կարող է զրկվել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից
     Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին կարող է զրկվել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից: Այդ տիտղոսին կարող է արժանանալ Amazon ինտերնետ խանութի և Blue Origin տիեզերական ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, հաղորդում է Bloomberg-ը:
     Բեզոսը մեկ օրում 6,6 միլիարդ դոլարով ավելացրել է կարողությունը, որին խթանել է երրորդ եռամսյակում Amazon-ի բաժնեմասերի պահանջարկի բարձրացումը: Առևտրի ընթացքում ընկերության արժեթղթերն աճել են 8,5%-ով՝ հասնելով 1,055 դոլարի:
     Գեյթսի կարողությունը հոկտեմբերի 26-ին գնահատվել է 87,9 միլիարդ դոլար, Բեզոսինը՝ 83,5 միլիարդ: Տարեսկզբից Գեյթսի կարողությունն աճել է 5,56 միլիարդ դոլարով, Բեզոսինը՝ 18,1 միլիարդ դոլարով:
     Ավելի վաղ կանխատեսվել էր, որ Գեյթսը կզրկվի աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից բարեգործության հանդեպ իր սիրո պատճառով:
9260 | 0
Facebook