Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի ամուսնությունը կարող է ֆիկտիվ ճանաչվել

14:20, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի ամուսնությունը կարող է ֆիկտիվ ճանաչվել
     Հարսանիքից ընդամենը մեկ տարի անց ԽՍՀՄ 82-ամյա ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մնացել է առանց տանիքի և դեռևս ապրում է իր սեփական թատրոնում:
     Ամուսնալուծությունից բացի՝ դերասանը մտադիր է վերադարձնել իր կարողությունը, որը հայտնվել է նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ձեռքում:
     Իրավաբանները կարծում են, որ Ջիգարխանյանը կարող է վերադարձնել իր 3 բնակարանները, սակայն դրա համար նրան պետք է կա՛մ անաշխատունակ ճանաչեն, կամ էլ ֆիկտիվ համարեն նրա ամուսնությունը:
     Դերասանի խոսքով՝ կինն իրեն զրկել է ողջ ունեցվածքից: Նա նաև լրագրողներին վստահեցրել է, որ Վիտալինան այդ ամենից հետո կփախչի Ուկրաինա, նա Կիևից է: Ջիգարխանյանը նույնիսկ պնդել է, որ իր ընտրյալը փորձել է սպանել իրեն:
8794 | 0
Facebook