Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլիարդատերերի թվով Ասիան շրջանցել է ԱՄՆ-ին

11:10, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Միլիարդատերերի թվով Ասիան շրջանցել է ԱՄՆ-ին

Աշխարհում ավելացել է միլիարդատերերի թիվն, ավելացել է նաև նրանց ունեցվածքը, սակայն առաջին անգամ միլիարդատերերի թվով Ասիան շրջանցել է Միացյալ Նահանգներին: Այս մասին են վկայում Billionaire Insights 2017 հետազոտության արդյունքները, որ իրականացրել են PricewaterhouseCoopers խորհրդատվական ընկերությունն ու շվեյցարական UBS բանկը:
     «Չնայած աշխարհաքաղաքական իրավիճակի գերլարվածությանը՝ աշխարհի սուպերհարուստներն էլ ավելի են հարստանում: 2016-ին ամենահարուստ մարդկանց ունեցվածքն ավելացել է 17%-ով՝ 5.1-ից հասնելով 6 տրիլիոն դոլարի: Հատկանշական է, որ առաջին անգամ Ասիայում ավելի շատ միլիարդատերեր կան, քան ԱՄՆ-ում»,- նշել են հետազոտության հեղինակները:

Ըստ հետազոտության՝ ամենահարուստների ցուցակում այժմ 1542 մարդ կա՝ 10%-ով ավելի: 145 նորաթուխ միլիարդատերերն աշխարհում 2.8 միլիոն նոր աշխատատեղ են ստեղծել: Նշվում է, որ աշխարհի բոլոր միլիարդատերերն ավելի քան 27.7 միլիոն աշխատատեղ են ապահովում:
     Ասիայում՝ հիմնականում Չինաստանում, այժմ 637 միլիարադատեր է ապրում, ԱՄՆ-ում՝ 536, Եվրոպայում՝ 342 (Գերմանիայում՝ 117, Մեծ Բրիտանիայում՝ 55, Իտալիայում՝ 42, Ֆրանսիայում՝ 39, Շվեյցարիայում՝ 35): Միլիարդատերերի ակումբում կանանց թիվը կազմում է մեկ տասներորդ մասը:
     Եթե Միացյալ Նահանգներում մինչև 70 տարեկան և 70-ից ավելի տարիք ունեցող միլիարդատերերի թիվը գրեթե հավասար է, ապա Ասիայի միլիարդատերերի 80%-ի տարիքը չի հասնում 70-ին:

8089 | 0
Facebook