Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինչ Քենեդիի սպանությունը Հարվի Օսվալդը շփում է ունեցել ՊԱԿ-ի գործակալների հետ. ԿՀՎ փաստաթղթեր

11:25, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Մինչ Քենեդիի սպանությունը Հարվի Օսվալդը շփում է ունեցել ՊԱԿ-ի գործակալների հետ. ԿՀՎ փաստաթղթեր
     Լի Հարվի Օսվալդը ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունից 2 ամիս առաջ Մեխիկոյում շփվել է խորհրդային դիվանագետի հետ, ով ՊԱԿ-ի գործակալ է եղել:
     Նման տվյալներ են մեջբերվում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փաստաթղթերում, հաղորդում է The Sun-ը:
     Նշվում է, որ այդ ժամանակաշրջանում ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Մեխիկոյում խորհրդային դեսպանատան հեռախոսները:
     Փաստաթղթում ասվում է, որ 1963թ. հոկտեմբերի 1-ին Լի Օսվալդը զանգել է Մեխիկոյի դեսպանատուն, հայտնել սեպտեմբերի 28-ին հյուպատոս Վալերի Կոստիկովի հետ հանդիպման մասին և հարցրել զանգին պատասխանած անվտանգության աշխատակցին այն մասին, թե արդյոք որևէ նորություն կա՝ կապված «դեպի Վաշինգթոն հեռագրի» հետ: Անվտանգության աշխատակիցը պատասխանել է, որ հարցումն ուղարկվել է, սակայն դեռևս պատասխան չկա:
     Միևնույն ժամանակ նշվում է, որ Կոստիկովը ՊԱԿ-ի գործակալ է եղել: Փաստաթղթում մանրամասն նկարագրվում է նրա արտաքինը, նրա ընտանիքի, ուղևորությունների մասին տեղեկություններ:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում գաղտնազերծվել է Ջոն Քենեդու սպանության մասին մոտ 3 հազար փաստաթուղթ, ևս մի քանի հազարը կհրապարակվի մինչև 2018թ. ապրիլ:
10873 | 0
Facebook