Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նազարբաևը կիրիլյան այբուբենը լատինականի փոխարինելու մասին հրամանագիր է ստորագրել

10:35, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Նազարբաևը կիրիլյան այբուբենը լատինականի փոխարինելու մասին հրամանագիր է ստորագրել
     Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ղազախական այբուբենը կիրիլյանից անցնում է լատինականի: Այս մասին ասվում է պետության ղեկավարի կայքում հրապարակվված հաղորդագրության մեջ:
     Երկրի կառավարությանը հանձնարարվել է այբուբենը փոխելու հարցով հատուկ հանձնաժողով ձևավորել: Լատինական այբուբենին անցումը կիրականացվի փուլերով, մինչև 2025թ.:
     Նազարբաևը նման հանձնարարական էր տվել դեռևս ապրիլին: Նազարբաևի խոսքով՝ Ղազախստանի ռուսախոս քաղաքացիներն ու ռուսալեզու ԶԼՄ-ները կարող են շարունակել օգտվել իրենց այբուբենից:
     Հայտնի է, որ նոր այբուբենը կունենա 32 տառ, իսկ բարդ հնչյունները կնշվեն ապաթարցերով: 2018թ.-ից ծրագրվում է միջնակարգ դպրոցների համար լատինական այբուբենով դասագրքեր թողարկել:
     90-ական թթ.-ից կիրիլյան այբուբենից պաշտոնապես հրաժարվել են Թուրքմենստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանն ու Մոլդովան:
4487 | 0
Facebook