Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիայում զույգը ծրագրել է ահաբեկչություն իրագործել՝ սպանելով իրենց հարսանիքի հյուրերին

03:10, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Բրիտանիայում զույգը ծրագրել է ահաբեկչություն իրագործել՝ սպանելով իրենց հարսանիքի հյուրերին

Մեծ Բրիտանիայում Վուլիջի թագավորական դատարանը մեղավոր է ճանաչել Բիրմինգհեմի արվարձաններից մեկում ապրող 2 քաղաքացու ահաբեկչություն ծրագրելու համար: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ԴԱԻՇ գաղափարախոսությունը դավանող զույգը մտադրված է եղել ահաբեկչությունն իրականացնել սեփական հարսանիքի ժամանակ՝ սպանելով հյուրերին:
     21-ամյա օֆիսային աշխատող Ումարիաթ Միրզան ու նրա կինը կազմել են «անհավատների» ցուցակ, որոնց պետք է սպանեին արարողության ժամանակ: Ապագա ամուսինները մրցակցելիս են եղել, թե իրենցից որ մեկն է առավել ծայրահեղ ջիհադիստ:
     Ահաբեկչությունն իրագործելու համար հղիության 7-րդ ամսում գտնվող Մադհիհան Amazon.com-ով ձեռք է բերել որսորդական դանակ՝ հատուկ տեսակի մետաղից պատրաստված: Նրանք գնել են նաև բնական մեծության մանեկեն, որպեսզի դրա վրա սովորեն ճշգրիտ հարվածել դանակով:
     Դատարանը նրանց դատապարտել է առավելագույն պատժաչափի՝ ցմահ բանտարկության:

Բրիտանիայում զույգը ծրագրել է ահաբեկչություն իրագործել՝ սպանելով իրենց հարսանիքի հյուրերին
Բրիտանիայում զույգը ծրագրել է ահաբեկչություն իրագործել՝ սպանելով իրենց հարսանիքի հյուրերին
Բրիտանիայում զույգը ծրագրել է ահաբեկչություն իրագործել՝ սպանելով իրենց հարսանիքի հյուրերին
Բրիտանիայում զույգը ծրագրել է ահաբեկչություն իրագործել՝ սպանելով իրենց հարսանիքի հյուրերին
13709 | 0
Facebook