Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի գինեկոլոգը բեղմնավորել է իր 50 հաճախորդներին՝ առանց նրանց իմացության

02:10, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Ամերիկացի գինեկոլոգը բեղմնավորել է իր 50 հաճախորդներին՝ առանց նրանց իմացության

ԱՄՆ Ինդիանա նահանգում ամերիկացի նախկին բժիշկ 78-ամյա Դոնալդ Քլայնին մեղադրում են սեփական սերմնահեղուկով իր 50 հաճախորդներին բեղմնավորելու համար: Այս մասին հաղորդում է New York Post-ը:
     Նրա փաստաբանը հայտնել է, որ Քլայնը պատրաստվում է ընդունել իր մեղքը:
     Դատական լսումները կանցկացվեն դեկտեմբերի 14-ին: Քննիչները կասկածում են, որ 1970-ականների սկզբին գինեկոլոգը մոտ 50 հաճախորդի է բեղմնավորել, ովքեր վստահ են եղել, որ կենսաբանական նյութը վերցվել է սերմնահեղուկի տարրայից:
     Ընդ որում, New York Post-ը գրում է, որ հաստատված է, որ Քլայնը համարվում է իր հաճախորդների առնվազն երկու երեխաների կենսաբանական հայրը:
     Ինդիանայի օրենքների համաձայն՝ բժիշկներին չի թույլատրվում իրենց հաճախորդների համար դոնոր դառնալ: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում բժիշկին: Քլայնը թոշակի է անցել 2009թ.:

13865 | 0
Facebook