Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սախարովի անվան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմությանը

17:20, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Սախարովի անվան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմությանը
     2017թ. Սախարովի անվան մրցանակին է արժանացել Վենեսուելայի ժողովրդավարական ընդդիմությունը: Այս մասին հայտնել է Եվրոխորհրդարանի նախագահ Անտոնիո Թայանին:
     Մրցանակի շնորհման դիմումի մեջ ասվում է, որ սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության խախտումը վենեսուելական ռեժիմի դաժան իրականությունն է:
     Սախարովի անվան մրցանակի թեկնածուների թվում էին նաև էրիթրեական ծագում ունեցող լրագրող Դավիթ Իսահակն ու գվատեմալացի իրավապաշտպաններ Աուրա Լոլիտան և Չավես Իշքաքիքը:
     «Մտքի ազատության համար» Սախարովի անվան մրցանակը շնորհվում է մարդու իրավունքների ոլորտում՝ ստեղծված 1988թ. Եվրոպական խորհրդարանի կողմից ի պատիվ Անդրեյ Սախարովի:
     Մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր «բացառիկ ներդրում են ունեցել ողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարում»:
8130 | 0
Facebook