Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կլիմայի փոփոխության պատճառով Նյու Յորքում ամեն 5 տարին մեկ աղետալի ջրհեղեղներ կլինեն

23:05, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Կլիմայի փոփոխության պատճառով Նյու Յորքում ամեն 5 տարին մեկ աղետալի ջրհեղեղներ կլինեն

Միացյալ Նահանգների խոշորագույն Նյու Յորք քաղքը 2030թ. հետո յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ աղետալի ջրհեղեղների տակ կհայտնվի, ինչը պայմանավորված կլինի կիլիմայի փոփոխության պատճառով առաջացած արևադարձային փոթորիկներով: Գիտնականները նման եզրակացության են եկել առաջիկա 300 տարում քաղաքի վրա կլիմայական փոփոխությունների հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելիս:
     Գիտականների կարծիքով՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կհանգեցնի նրան, որ Նյու Յորքին պատուհասող ցանկացած արևադարձային ցիկլոն կդառնա ավերիչ ջրհեղեղի պատճառ: Նախկինում նման դեպքերը, երբ ջրի սյուների բարձրությունը գերազանցել է 2 մետրը, տեղի են ունեցել հազարամյակը մեկ անգամ: Սակայն այժմ գլոբալ տաքացման հետևանքով քաղաքում աղետալի ջրհեղեղները կրկնվում են 25 տարին մեկ անգամ, իսկ 2030-ից հետո արդեն, հնարավոր է, յուրաքանչյուր 5-րդ տարին:
     Վերջին կործանարար ջրհեղեղը Նյու Յորքը վերապրել է 2012թ.՝ «Սենդի» փոթորկից հետո: Այդ ժամանակ ջրի տակ են անցել Մանհեթենը, Բրուքլինն ու Սթաթեն Այլենդը: Աղետի հետևանքով 43 մարդ էր մահացել, ջրասույզ էր եղել ավել քան 88 հազար շենք:

13732 | 0
Facebook