Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը հայտարարել է ԴԱԻՇ-ի շարքերում մարտնչող ռուսաստանցիների ոչնչացման մասին

16:20, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Կրեմլը հայտարարել է ԴԱԻՇ-ի շարքերում մարտնչող ռուսաստանցիների ոչնչացման մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսաստանցիներն, ովքեր մարտնչում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շարքերում, հանցագործներ են, և նրանց ոչնչացնում են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
     Պեսկովը նշել է, որ ԴԱԻՇ-ին անդամակցածները զենքը ձեռքներին մարտնչում են Սիրիայի բանակի և ռուս զինվորականների դեմ, ովքեր մասնակցում են մարտական գործողություններին:
     Նա նաև նշել է, որ նրանց ոչնչացման մասին ամեն օր հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
     Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաև Soufan Group վերլուծական ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ Ռուսաստանը ԴԱԻՇ-ին անդամակցածների թվով առաջատար է:

5097 | 1
Facebook