Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ

16:00, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ

Ամենամյա օլիմպիադան իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադան հյուրընկալել է 24 երկիր ներկայացնող 671 մասնակից՝ Արգենտինայից, Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Իրանից, Հորդանանից, Պերուից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից:

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ

     Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ:
     Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական բաժնում (SAED), որտեղ 41 մասնակից ներկայացրել է 20 երկիր՝ Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Վրաստանը, Գերմանիան, Իրանը, Հորդանանը, Պերուն, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուկրաինան, Ուրուգվայը, ԱՄՆ-ը և Վիետնամը:
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ

     Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողներն իրենց մրցանակները ստացել են Երևանում՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին: Այսպես՝ առաջին մրցանակը՝ ոսկե մեդալը, նվաճել է Ֆլորին Բուրչան (Գերմանիա), երկրորդ մրցանակը՝ արծաթե մեդալը, ստացել է Մախսա Ախշամը (Իրան), և երրորդ մրցանակը՝ բրոնզե մեդալը, ստացել է Կատարինա Կապրալովիչը (Սերբիա):
     «Հայաստանը ՏՀՏ ոլորտում իր մտավոր ներուժով դրսևորվելու՝ տարիների փորձ և զգալի արդյունք ունի: Գործընկերոջ հետ ոլորտի առաջընթացին ուղղված մեր ջանքերն այդ ներուժը գնահատելու և հետագա զարգացմանը նպաստելու գործնական քայլերից են: Մեր երկիրն առավել ներկայանալի պետք է դարձնել աշխարհին: Այդ ամենը կարևոր է ոչ միայն առաջատարության հավակնելու, մրցակցային առավելություն ունենալու, այլև՝ տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից: Թեև ճանապարհը պահանջում է համբերություն և զգալի ներդրումներ, արդյունքը դրսևորվելու է երկարաժամկետ կտրվածքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ

     Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված մրցանակաբաշխությունն ավարտվել է բարեգործական համերգով և ընդունելությամբ:
     Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ գործակցությամբ: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
     Օլիմպիադայի հովանավորներից է ՏՀՏ գործատուների միությունը:
     Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի առավել տաղանդավոր ուսանողները: 2017-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան վերահաստատում է Հայաստանի առաջատար դիրքը` մասնագիտական կրթության ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ

15204 | 0
Facebook