Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում խուզարկություն է ընթանում

15:00, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում խուզարկություն է ընթանում

Մոսկվայում՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում, խուզարկություն է անցկացվում: Թատրոնի գրական բաժնի ղեկավար Նատալիա Կորնեվոյի խոսքով՝ ոստիկանության աշխատակցիենրն առգրավել են հաշվապահական փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է Звезда լրատվականը: Լրատվականը չի նշում, թե որն է խուզարկության պատճառը:
     Հայտնի է, որ երեկ Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտնել է, որ թատրոնն անհայտ անձանց վերահսկողության տակ է: Նա նշել է, որ հաստատություն ներխուժած անձինք առգրավել են բոլոր փաստաթղթերը: Այդ մարդկանց հետ է նաև Արմեն Ջիգարխանյանը:
     «Այս միջադեպը դերասանական գործունեության վրա չի անդրադարձել, աշխատում ենք սովորականի պես»,- հայտարարել է թատրոնի դերասաններից մեկը:

5794 | 0
Facebook