Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Telegram-ը բողոքարկել է ԱԴԾ-ի տուգանքը

15:20, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Telegram-ը բողոքարկել է ԱԴԾ-ի տուգանքը
     Telegram ընկերությունը ներկայացնող իրավաբանները բողոքարկել են 800 հազար ռուբլու չափով տուգանքը, որը հաղորդագրությունների ապակոդավորման համար սահմանել էր Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ): Այս մասին հայտնել է փաստաբան Պավել Չիկովը:
     Մեսենջերին տուգանելու որոշումը կայացրել էր Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը:
     Չիկովն ընդգծել է, որ դատարանն իրավունք չուներ դիտարկել տվյալ գործը: Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների մասին գործի բոլոր նյութերը փոխանցվում են Ռուսաստանի գլխավոր դատախազություն:
     Նա հավելել է, որ հենց այդ գերատեսչությունն է լուծում գործով բոլոր նյութերն իրավասու մարմիններ ուղարկելու հարցը:
     Փաստաբանը հայտնել է նաև, որ ԱԴԾ-ն պահանջում է բաց, չպաշտպանված ալիքներով էլեկտրոնային փոստով ուղարկել տեղեկությունները, որոնք թույլ են տալիս հասանելիություն ստանալ Telegram-ի օգտատերերի հաղորդագրություններին:
7136 | 0
Facebook