ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թմրանյութերի տարածման պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել: Այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքի հարցազրույցում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմ կհայտարարի արդեն հաջորդ շաբաթ: «Հաջորդ շաբաթ ես մտադիր եմ թմրանյութերի պատճառով արտակարգ դրություն հայտարարել: Ափիոնի հետ կապված սարսափելի իրավիճակ է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Մեքսիկայի հետ պատն անհրաժեշտություն է թմրանյութերի տարածման խնդիրը լուծելու համար: