Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոլ Ուոքերի դուստրը շահել է Porsche-ի դեմ դատը

15:50, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Փոլ Ուոքերի դուստրը շահել է Porsche-ի դեմ դատը
     Ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի 18-ամյա դուստրը շահել է Porsche ընկերության դեմ դատը՝ ապացուցելով, որ ընկերությունը մեղավոր է իր հոր մահվան համար: «Ֆորսաժ» սերիալի աստղը 2013թ. 41 տարեկանում մահացել է ավտովթարից, հիշեցնում է People ամսագիրը:
     Միդոու Ուոքերը դատի էր տվել Porsche ընկերությանը 2015թ.: Աղջիկը պնդում էր, որ հոր մահվան պատճառ են հանդիսացել Porsche Carrera GT մեքենայի անսարք գոտիները: Ուոքերի հետ մեքենայում եղել է նաև նրա ընկերը, ով ևս մահացել է:
     Միդոու Ուքերը հայտարարել էր նաև, որ ընկերության ներկայացուցիչները իմացել են, որ 2005թ. արտադրության մեքենան անսարք է եղել, սակայն ոչինչ չեն ձեռնարկել անսարքությունը վերացնելու համար:
     Աղջկա փաստաբաններին հաջողվել է ապացուցել ընկերության մեղավորությունը:
     Հատուցման չափը չի նշվում: Դատական հետաքննության արդյունքները, որոնք պետք է գաղտնի պահվեին, հայտնվել են ԶԼՄ-ներում արտահոսքի արդյունքում:
     Այժմ Porsche-ի ներկայացուցիչներն ստիպված են պատասխանել իրենց մեքենաների անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցերի:
23209 | 0
Facebook